Ռուբեն Հայրապետյանից պահանջում են ներողություն խնդրել
08/10/2012 12:48

Ռուբեն Հայրապետյանից պահանջում են ներողություն խնդրել

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան «Վահե Ավետյան» նախաձեռնության անդամներ Գարեգին Չուգասզյանը, Հրանուշ Խառատյանը, Դավիթ Սանասարյանը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ հայց են ներկայացրել: Դատարանում նրանց շահերը ներկայացնելու է փաստաբան Մհեր Արշակյանը:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում  փաստաբանը նշեց, որ իրենք դատարանից ծանուցում դեռևս չեն ստացել, սակայն հայցը մերժելու հիմքեր չկան: «Մենք պահանջում ենք, որ Ռուբեն Հայրապետյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի վիրավորանքի և զրպարության համար և հերքի իր խոսքերը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հայցը վերաբերում է «Nouvelles d`Armenie» ամսագրին տված Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին, որտեղ նա, ըստ հայցատուների, վիրավորական հայտարարություններ էր արել վերոնշյալ մարդկանց վերաբերյալ:

 

Ռուբեն Հայրապետյանից պահանջում են ներողություն խնդրել