.jpg)
Նախագահը մասնակցեց Էջմիածնի 2697-ամյակի միջոցառումներին
Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին մեկնել է Արմավիրի մարզ: Էջմիածին քաղաքում Հանրապետության ղեկավարը մասնակցել է քաղաքի տոնի՝ 2697-ամյակի շրջանակներում հրավիրված «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության ընդհանուր ժողովի և տնօրենների խորհրդի նիստի բացմանը:
Միջոցառումից հետո Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Արցախի հերոսամարտի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում զոհվածներին հիշատակին:
Նախագահը Էջմիածնում ներկա է գտնվել նաև Մ. Եկմալյանի անվան վերանորոգված թիվ 1 երաժշտական դպրոցի բացմանը, շրջել դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: