.jpg)
Ջրագնդակի նոր սկիզբը
Հայաստանում ջրագնդակ մարզաձևը որոշակի ավանդույթներ է ունեցել: Մեր երկրի 5-6 ներկայացուցիչներ եղել են ԽՍՀՄ հավաքականների անդամներ և թեկնածուներ: Նրանցից Անատոլի Կոլեսնիկովը և Աշոտ Փիլոյանը դարձել են Եվրոպայի երիտասարդական առաջնությունների ոսկե մեդալակիր: Այս մասին նշել է ջրագնդակի հայկական դաշնության գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Էդվարդ Մանթաշյանը:
Հայաստանի անկախացումից հետո ջրագնդակը նահանջ ապրեց: Ավելին, վերջին անգամ երկրի առաջնությունն անցկացվել է 6 տարի առաջ` 2006 թ.-ին:
Հոկտեմբերի 13-ից առաջնությունը վերսկսում է, որին կարող են հետևել մասնագետները և մարզասերները: Մրցաշարը կանցկացվի Հալաբյան 22 / 1 հասցեում գտնվող «Սպիտակ» մարզահամալիրի լողավազանում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: