.jpg)
Գոմեշի մսի ներկրման համար մեղադրանք է առաջադրվել
Բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված գոմեշի մսի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով( խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով),-Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր 2012թ. հունիսին՝ բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար: