.jpg)
09/10/2012 20:31
«Արսենալն» Ուոլկոտին փոխարինող է գտել
Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, «Արսենալը» հետաքրքրված է «Կրիստալ Փելասի» կիսապաշտպան Ուիլֆրեդ Զահայի ծառայություններով:
Լոնդոնյան թիմի ղեկավարությունը ցանկանում է փոխարինող գտնել Թեո Ուոլկոտին, ում պայմանագրի ժամկետն ակումբի հետ կավարտվի ընթացիկ մրցաշրջանի վերջում, իսկ Զահան հարմար տարբերակ է:
Նշվում է, որ Ուիլֆրեդի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն ֆունտ ստեռլինգ: