.jpg)
ՀՅԴ-ն նախագահի թեկնածուի հարցը դեռ չի քննարկվել
Մինչև դեկտեմբերի 20-ը ՀՅԴ-ն հանդես կգա հայտարարությամբ` արտահայտելով իր դիրքորոշումը առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Նախագահական ընտրությունների հետ կապված հարցը լուծվելու է ՀՅԴ գերագույն արտակարգ ժողովի ժամանակ, հենց դրանից հետո հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ` թեկնածու ենք առաջարկում, սատարում ենք ինչ-որ մեկին, թե չեզոք ենք»,- մանրամասնեց պարոն Միասյանը:
Ամփոփելով իր խոսքը` ԱԺ պատգամավորն ընդգծեց, որ իրենց համար գլխավորը ոչ թե անձն է, այլ սկզբունքները: