Պայքար` ատրոֆիայի դեմ
09/10/2012 19:13

Պայքար` ատրոֆիայի դեմ

Տոկուսիմա համալսարանը պարզել է, որ գայլուկի (хмель) մեջ առկա միացությունն առողջ է պահում մկանները՝ կասեցնելով մկանային ատրոֆիայի զարգացումը: Խոսքը գնում է 8-PN ֆլավոնիդի մասին, որը փորձարկվել է կրծողների վրա: Այս մասին տեղեկացնում են doctors.am կայքը:

Գարեջուրը շատ փոքր չափաբաժին է պարունակում, և արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է խմել օրական նվազագույնը 154 պինտա (հեղուկների չափ =0,56 լիտրի), ինչն էլ կարող է հանգեցնել ուժեղագույն ալկոհոլային թունավորման: Կրծողների վրա անցկացրած փորձարկումները ցույց են տվել, որ երբ կենդանիներին տալիս էին 8-PN պարունակող սնունդ, մկանային ակտիվության մակարդակը չէր նվազում: Իսկ վերահսկվող խմբի մոտ նկատվում էր ցուցանիշների 10% նվազում:

Հետագա հետազոտությունն ապացուցեց, որ միացության ներառումը սննդակարգի մեջ թույլ էր տալիս բարձրացնել օրգանիզմում դրա պարունակությունը 10 անգամ: Գիտնականները նշում են, որ գարեջուրը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ ու վիտամիններ, որոնք նաև կարող են կասեցնել սրտային հիվանդությունների առաջացումը: Ամենաօգտակարը մուգ գարեջուրն է (պարունակում է շատ երկաթ ու հակաօքսիդանտներ):

Գիտնականները ծրագրում են հետազոտության արդյունքները կիրառել լիարժեք դեղամիջոցների ստեղծման համար:
 

Պայքար` ատրոֆիայի դեմ