.jpg)
Բակո Սահակյանն այցելել է «Գյուրջյան» ինստիտուտ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտ և մասնակցել բուհի ուսանողների նկարների ցուցահանդեսի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը կարևորել է նման ցուցահանդեսների անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս ի հայտ բերել տաղանդավոր նկարիչների և աշխատել նրանց պրոֆեսիոնալ ունակությունների զարգացման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: