Պատահար` մահացու ելքով
09/10/2012 20:13

Պատահար` մահացու ելքով

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ճանապարհի 69-րդ կմ-ին բախվել է խոշոր եղջերավոր անասունի և դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի` բախվել «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Բախման հետևանքով «ՎԱԶ-21214»-ի սրահում գտնվող` 1950 թ. ծնված Ո. Ավետիսյանը և 1977 թ. ծնված Ա. Մելքոնյանը, տեղում մահացել են, իսկ «Մերսեդես C-180»-ի վարորդը և 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքից անմիջապես հետո «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհին ընկած խոշոր եղջերավոր անասունին, ինչի հետևանքով մեքենային պատճառվել է նյութական վնաս: Կատարվում է նախաքննություն:

Պատահար` մահացու ելքով