.jpg)
Դ.Հարությունյան.Օսկանյանը քաղաքական գործիչ է`դժվար գնա այդ քայլին
«Յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է` որոշելու, թե ով է իրենց ներկայացնելու ԵԽԽՎ-ում: Դա իրենց գործն է, թեև չեմ կարծում, որ լավագույն ուղին է. սա այն հարցն է, որ պետք է բաց քննարկվի, իսկ արդյունքներից պետք է հետևություն անեն բոլորը»,- անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավորների հայտարարությանը, որ պատրաստ են ԵԽԽՎ պատվիրակությունում զիջել իրենց տեղը Վարդան Օսկանյանին` նման դիրքորոշում հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Սակայն, Վ.Օսկանյանը դժվար գնա գործընկերներից այդ օգնությունն ընդունելուն, քանի որ, ըստ Դ.Հարությունյանի, պարոն Օսկանյանը քաղաքական գործիչ է:
Ինչ վերաբերում է իրավական գնահատականին, ապա Դ.Հարությունյանը հրաժարվեց այն դեռևս ներկայացնելուց, քանի որ ներկա չի եղել անցած շաբաթ ԱԺ-ում գործի վերաբերյալ տեղի ունեցած քննարկմանը: Իսկ բացի այդ էլ ավելացրեց, որ չի ներկայացնի նաև այն պատճառով, որ դա չի վերաբերում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին: