.jpg)
ԲՀԿ-ում էլ կան մարդիկ,ովքեր կողմ են անձեռնմխելիությունից զրկելուն
Որևէ քաղաքական հետապնդում չկա Օսկանյանի նկատմամբ, խնդիրն իրավական է: Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով, հետևաբար Հայաստանում որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի կարող լինել: Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրավիճակին, նման դիրքոշում հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Խոսելով Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը, պարոն Շարմազանովն իր կարծիքը հայտնեց, թե եթե ԲՀԿ-ն ամբողջ կազմով մասնակցեր քվեարկությանը, ապա կողմերը շատ ավելի շատ կլինեին. «Դրանք մարդիկ էին, ովքեր կողմ էին, որ պետք է թույլ տալ իրավապահ մարմիններին` իրականացնելու իրենց սահմանադրական լիազորությունները: Եվ պատճառներից մեկն էլ դա էր, որ իրեն այլընտրանք հռչակած կուսակցությունը հրաժարվեց մասնակցել քվեարկությանը»:
ԱԺ պատգամավորը կարծում է, որ եթե ԲՀԿ-ն մասնակցեր քվեարկությանը, ապա կմասնակցեին այլ խմբակցություններ ևս, որոնց շարքերում էլ կան պատգամավորներ, ովքեր կողմ կլինեին Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն: