Քոչարի աշխատանքների բացառիկ ցուցահանդես` Երևանում
09/10/2012 20:22

Քոչարի աշխատանքների բացառիկ ցուցահանդես` Երևանում

Այսօր Երվանդ Քոչարի թանգարանում տեղի ունեցավ Երվանդ Քոչարի՝ տարածանկարի բացառիկ ցուցադրության բացումը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը: Ցուցադրությունը կուղեկցվի մեկնաբանող հետևյալ 4 տեսաֆիլմերով`

«Առաջին մեղսագործություն» /տեսաֆիլմը ստեղծվել է թանգարանի կողմից, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու Ա. Շահխաթունու՝ տարածանկարը յուրովի մեկնաբանող սցենարի հիման վրա, 17 րոպե, հայերեն և անգլերեն/, «Քոչարը և Տարածական նկարչությունը» /ռեժիսոր՝ Ռ. Քոչար, տեքստի հեղ.՝ Լ. Մարտիրոսյան-Քոչար, 19 րոպե, հայերեն/:

Երվանդ Քոչարի՝ 1927 թվականին ստեղծած տարածական գլուխգործոցը շուրջ 70 տարի գտնվել է ֆրանսիացի հայտնի կոլեկցիոներ Պատրիս Տրիգանոյի հավաքածուում, որը 2011 թ. «Բարձր արվեստ» պատկերասրահի /կոլեկցիոներ Ս. Գրիգորյան/ ջանքերով Փարիզից բերվել է հայրենիք:

Նորահայտ տարածանկարը 2012 թ. ապրիլի 5-8-ը Մոնակոյի թագավորական ընտանիքի կողմից հովանավորվող, միջազգային արտ բիզնեսում բարձր վարկանիշ ունեցող «ArtMonaco-Expo»-ում արժանացել է «Լավագույն ստեղծագործություն» գլխավոր մրցանակին: Նախորդ տարիներին այս պատվին են արժանացել Պ. Պիկասոյի, Ռ. Մարգրիտի գործերը:

 

Քոչարի աշխատանքների բացառիկ ցուցահանդես` Երևանում