Հայաստանում 8000 քաղցկեղով հիվանդ կա
09/10/2012 18:09

Հայաստանում 8000 քաղցկեղով հիվանդ կա

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղցկեղի հայաստանյան ցուցանիշների վերաբերյալ խոսեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Բազիկյանը: Նրա տեղեկացմամբ` ներկայումս Հայաստանում կա 8000 քաղցկեղով հիվանդ, այս տվյալները 1990-ականների համեմատ կրկնակի շատ են:

Բանախոսը նաև հավելեց, որ ողջ աշխարհում է ավելանում քաղցկեղով հիվանդների քանակը: Բժիշկը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ քաղացկեղը բուժվող հիվանդություն է, սակայն այն պետք է հայտնաբերել վաղ շրջանում:

Գ. Բազիկյանը նաև հաղորդեց, որ այսօր Հայաստանում ապրում է 15 000 մարդ, ովքեր 5 և ավելի տարիներ առաջ են բուժվել քաղցկեղից: Ըստ բժշկի` վիրահատությունը և հետվիրահատական բուժումը սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչների համար անվճար է:
 

Հայաստանում 8000 քաղցկեղով հիվանդ կա