.jpg)
«Շատ բաներ կան, որոնք «անկատար են և ճիշտ չեն արվում»
«Հայաստան- Սփուռք համագործակցությունը համահունչ և կատարյալ չէ, և շատ ոլորտներում պետք է այն բարելավել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: Նրա խոսքով, Սփուռքի նախարարությունը շատ հարցերում ՀՀ-սփյուռք կամուրջի դեր է կատարում, սակայն շատ բաներ կան, որոնք «անկատար են և ճիշտ չեն արվում»:
«Դրա առաջնային պատճառներից այն է, որ սփյուռքի հետ ամուր կապերի զարգացման բավարար գործընթաց Հայաստանի կողմից չի վարվում: Խոսքը միայն մեկ նախարարության մասին չէ»,-ասաց նա:
Բանախոսի կարծիքով, այս խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հենց սփյուռքում խորհրդարան ձևավորել. շուրջ 100 երկրներից 350 պատգամավորի դեպքում դա փաստացի կլինի սփյուռքի խորհրդարա, թեև սփյուռքահայ համայնքները տարանջատված են տարբեր հասարակական և քաղաքական կառույցների կողմից և միավորման գործընթացը շատ դժվար կլինի: