.jpg)
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բելառուսի դեսպանին
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների փոխգործակցությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Կարևորվեց միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում:
Դեսպանը ԱԺ նախագահին իրազեկեց Բելառուսի խորհրդարանական ընտրությունների ու ներքաղաքական վերջին զարգացումների մասին` նշելով, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին: