.jpg)
Հրայր Թովմասյան. Վ.Օսկանյանի գործով իմ դիրքորոշումը չի փոխվել
«Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործի վերաբերյալ ես ունեմ իմ կարծիքը, որը սակայն չեմ հնչեցնի: Գործը հերթական փուլ է թևակոխել, իմ դիրքորոշումը չի փոխվել, սակայն ես՝ ի պաշտոնե, այն մեկնաբանելու իրավունք չունեմ: Այժմ ընթանում է նախաքննություն, միգուցե հասնի դատաքննության: Պատկերացնում եք դատավորի հոգեվիճակը, երբ նախարարն ի սկզբանե կարծիք է հայտնել այս գործով: Նախարարն իր գայթակղությունը պետք է զսպի, և չմիջամտի մյուս մարմինների գործողություններին»,-այսօր «ԵՄ օրենսդրության և դատական համագործակցության ոլորտում քաղաքականության համապատասխանեցման գործընթացը և Թարգմանություն կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական կարողությունների զարգացում» ծրագրի մեկնարկի վերաբերյալ քննարկումից հետո լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նա նույն կերպ հրաժարվեց մեկնաբանել նաև Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված գործը: «Եթե գտնեք գեթ մեկ օրինակ, որ իմ կողմից նման մեկնաբանություն եղել է, ես պատրաստ եմ հնչեցնել իմ կարծիքը նաև այս գործով, բայց քանի դեռ պրոցեսը ընթանում է, ես չունեմ այն մեկնաբանելու իրավունք»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ