.jpg)
Կասիլյաս. «Հավաքականից կհեռանամ 4 տարի հետո»
Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ հնարավոր է 4 տարի անց ավարտի կարիերան հավաքականում: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Ե՞րբ եմ հավաքականում ավարտելու կարիերաս: Լավ հարց է: Ես ամենայն լրջությամբ կպատասխանեմ դրան: Կարծում եմ` 4 տարի անց ես, ինչպես նաև թիմակիցներիցս մի քանիսը ճանապարհը կզիջենք երիտասարդ ֆուտբոլիստներին: 2014 թ.-ն Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո հավաքականի կազմը կփոխվի: Հույս ունեմ հնարավորինս երկար խաղալ այնտեղ»,- ասել է Կասիլյասը:
«Ռեալի» դարպասապահը նաև նշել է, որ շատ խիստ է իր նկատմամբ:
«Բավականաչափ ինքնաքննադատ եմ ու ինձ դուր չի գալիս, երբ գոլ եմ բաց թողնում: Յուրաքանչյուր բաց թողած գնդակից հետո ինձ համար շատ դժվար է: Իհարկե, հասկանում եմ, որ դա խաղի մի մասն է, որը պետք է ընդունել: Միշտ մտածում եմ, որ կարող էի ավելի լավ խաղալ: Անգամ այն դեպքում, երբ մրցակիցը անկասելի է հարվածում»,- ավելացրել է Իկերը: