.jpg)
Կոենտրաուն վերադառնո՞ւմ է «Բենֆիկա»
Ինչպես տեղեկացնում են մի շարք իսպանական լրատվամիջոցներ, «Ռեալի» ֆուտբոլիստ Ֆաբիո Կոենտրաուն կարող է վերադառնալ «Բենֆիկա»:
Ամբողջ խնդիրը նրանում է, որ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պորտուգալացուն չի տեսնում թիմի մեկնարկային կազմում և արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է հրաժարվել նրա ծառայություններից:
Այս պարագայում Կոենտրաուի նոր ակումբի գլխավոր թեկնածուն հարազատ Լիսաբոնի «Բենֆիկան» է, որը նա լքել էր 2011 թ.-ին` 30 մլն եվրոյի դիմաց: