ՌԴ-ն չի քննարկելու Աբխազիայի և Հվ.Օսիայի կարգավիճակների հարցը
09/10/2012 14:36

ՌԴ-ն չի քննարկելու Աբխազիայի և Հվ.Օսիայի կարգավիճակների հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Վրաստանի իշխանությունները գնալու են հարևան երկրների, այդ թվում Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ հարաբերությունների նորմալացման ճանապարհով:

«Կոմմերսանտ»-ի փոխանցմամբ, Լավրովը նշել է, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի կարգավիճակների շուրջ բանակցություններն անհնար են:

Նրա խոսքերով, Հարավային Օսիայի և Աբխազիայի կարգավիճակների ճակատագիրը որոշվել է այդ ժողովուրդների կողմից:

 

ՌԴ-ն չի քննարկելու Աբխազիայի և Հվ.Օսիայի կարգավիճակների հարցը