.jpg)
Մարկ Ռոտկոյի կտավը վնասողը ձերբակալվել է
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ազգությամբ ռուսի 26-ամյա մի երիտասարդի, ով կասկածվում է էքսպրեսիոնիստ Մարկ Ռոտկոյի կտավը փչացնելու մեջ, գրում է Բի-Բի-Սին(BBC):
Դեպքը տեղի է ունեցել անցյալ կիրակի օրը: Տեյտ Մոդերն արվեստի տանը նա 1958 թ. ստեղծված Սևը շագանականգույնի վրակտավի վրա գրել էր իր անունը:
Ավելի վաղ Գարդիան ամսագրին տված իր հարցազրույցում նա իրեն Վլադիմիր Ումենց է անվանել, ընդունել է, որ ինքն է գրել կտավի վրա, սակայն չի համաձայնել, որ դա վանդալիզմի դրսևորում է եղել: