Քարաթափման դեպք չի հայտնաբերվել
09/10/2012 18:42

Քարաթափման դեպք չի հայտնաբերվել

Հոկտեմբերի 9-ին, ժամը 15.43-ին մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանի Ձորափի փողոցում՝ Մանկական երկաթուղու հարակից տարածքում, թունելի վերևի հատվածից քարեր են թափվում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:

Աղբյուրի փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Կատարվել է տեղանքի ուսումնասիրում: Քարաթափման դեպք չի հայտնաբերվել:
 

Քարաթափման դեպք չի հայտնաբերվել