.jpg)
09/10/2012 17:34
3 հաշվապահ է որակավորվել
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման այս տարվա տասնմեկերորդ քննության արդյունքները: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 22 դիմորդներից քննությանը ներկայացել է 11 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 3-ին: Հայաստանի Հանրապետությունում 09.10.2012թ. դրությամբ որակավորման վկայական ունի 585 հաշվապահ: