.jpg)
09/10/2012 18:12
Որակավորվել է 7 աուդիտոր
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման այս տարվա 3-րդ քննության արդյունքները: Հրավիրված 27 դիմորդներից քննությանը մասնակցել է 18-ը, որոնցից 7-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծխառայությունից:
Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական ունի թվով 235 աուդիտոր: