ՆԱՏՕ-ն կաջակցի Թուրքիային`Սիրիայի հետ հակամարտության դեպքում
09/10/2012 19:27

ՆԱՏՕ-ն կաջակցի Թուրքիային`Սիրիայի հետ հակամարտության դեպքում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն իր պատրաստակամությունն է հայտնել պաշտպանել և աջակցել Թուրքիային` Սիրիայի հարցում:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` Ռասմուսենը նշել է, որ Թուրքիան իրավունք ունի իրեն պաշտպանելու, և անհրաժեշտության դեպքում` Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է աջակցել և պաշտպանել Թուրքիային:

Ըստ գլխավոր քարտուղարի` կառույցում արդեն պատրաստ են Սիրիայի հետ կապված ծրագրերը, սակայն ինքը հույս ունի, որ ստիպված չեն լինի դրանք օգտագործել:
 

ՆԱՏՕ-ն կաջակցի Թուրքիային`Սիրիայի հետ հակամարտության դեպքում