Նիգերիայում սպանվել է Բոկո-Հարամի 30 գրոհային
09/10/2012 09:03

Նիգերիայում սպանվել է Բոկո-Հարամի 30 գրոհային

Նիգերիայի հյուսիս-արևելքում ոչնչացվել է ծայրահեղական Բոկո-Հարամ կազմակերպության 30 անդամ և նրանց դաշտային հրամանատարը:

ՌԲԿ-ի փոխանցմամբ, նախօրեին Դամատուրու քաղաքում ծայրահեղականների դեմ իրականացվել է հատուկ գործողություն. գործողության ընթացքում ձերբակալվել են կազմակերպության 10 անդամներ:

Բոկո-Հարամի նպատակը Նիգերիայի հյուսիսում շարիաթի օրենքների հաստատումն է` նրանց հիմնական թիրախները եկեղեցիներն և ուսումնական կենտրոններն են: