Հայտնի են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները
09/10/2012 17:06

Հայտնի են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները

Ստոկհոլմում հայտարարվել են ֆիզիկայի ոլորտում 2012 թ. Նոբելյան մրցանակակիրների անունները: Այս մասին գրում է vesti.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` գլխավոր մրցանակին արժանացել են Ֆրանսիայից Սերժ Արոշը և ԱՄՆ-ից Դեյվիդ Բաինլենդը:

Հանձնաժողովի եզրակացության համաձայն` նրանց գիտական հայտնագործությունը հնարավորություն է տվել ուսումնասիրել և ղեկավարել առանձին քվանտային համակարգեր առանց դրանց ոչնչացման:

Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրների անունները կհրապարակվեն վաղը` հոկտեմբերի 10-ին:
 

Հայտնի են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները