Օզիլ. «Չեմ տեղափոխվելու «Մանչեսթեր Յունայթեդ»
09/10/2012 18:34

Օզիլ. «Չեմ տեղափոխվելու «Մանչեսթեր Յունայթեդ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլը հայտարարել է, որ հասարակությանն ապացուցելու ոչինչ չունի:
Հիշեցնենք, որ վերջերս նա անընդհատ քննադատության էր արժանանում ու մեղադրվում էր թույլ խաղի համար: Սակայն թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ էր «կլասիկոյում նրա ելույթից:

«Ապացուցելու ոչինչ չունեմ: Ես ֆուտբոլ եմ եմ խաղում, քանի որ այն դուր է գալիս ինձ: Այն, ինչ գրել էին իմ մասին իսպանական մամուլում, չափազանցված է: Ճիշտ չէ, որ ես ցանկանում եմ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Երբ խաղում ես «Ռեալի» կազմում, այլ ակումբների մասին մոռանում ես»,- նշել է Օզիլը: 

Օզիլ. «Չեմ տեղափոխվելու «Մանչեսթեր Յունայթեդ»