Պրանդելլի. «Ուզում եմ գործի մեջ տեսնել երիտասարդներին»
09/10/2012 17:54

Պրանդելլի. «Ուզում եմ գործի մեջ տեսնել երիտասարդներին»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին հրապարակել է այն կազմը, որը կնախապատրաստվի Հայաստանի հավաքականի հետ հոկտեմբերի 12-ին աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք հանդիպմանը: Ցուցակում նշված չեն Անտոնիո Կասանոյի և Անտոնիո դի Նատալեի անունները: Իտալական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ թիմի գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է նրանց դուրս թողել հայտացուցակից:

«Բանն այն է, որ այժմ ես փորձում եմ գործի մեջ տեսնել երիտասարդ մի շարք ֆուտբոլիստների: Դա, բնականաբար, չի նշանակում, որ Կասանոն ու դի Նատալեն այլևս չեն հրավիրվի ազգային թիմ: Նրանց թեկնածությունների հարցին մյուս խաղերում անպայման կանդրադառնանք, եթե, իհարկե, համապատասխան մարզավիճակում լինեն: Ես շատ տխրեցի, երբ լսեցի, որ հարձակվող Մարիո Բալոտելլին վիրահատվել է: Բայց նրան հավաքական եմ հրավիրել, որովհետև տաղանդավոր ֆուտբոլիստ է: Ի վերջո, պետք է հասկանանք, թե հիմա ինչպիսի մարզավիճակում է»,- ասել է Պրանդելլին:

Պրանդելլի. «Ուզում եմ գործի մեջ տեսնել երիտասարդներին»