.jpg)
Սիմեոնե. «Երբեք չէի գլխավորի «Ռեալը»
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ երբեք չէր համաձայնի գլխավորել «Արքայական ակումբը», և դրա հիմնական պատճառը հարգանքն է «Ատլետիկոյի» նկատմամբ:
«Երբեք չէի գլխավորի «Ռեալը» միայն այն պատճառով, որ գնահատում եմ անցյալը և բոլոր հիշողությունները: Միգուցե ես խելագար եմ, բայց այդ զգացողություններն ապրում են իմ սրտում:
Իմ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Այստեղ ես ինձ հիանալի եմ զգում և հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի»,- նշել է Սիմեոնեն: