.jpg)
ԱրմԹեք-ն այս տարի` Սիլիկոնյան հովտում
ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի հինգերորդ ամենամյա ԱրմԹեք համաժողովն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 14-15-ին ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտի Սթենֆորդի համալսարանում: Արմթեք-12-ը թվով երրորդ համաժողովն է, որն անցկացվում է Սիլիկոնյան հովտում:
Համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը: Այն կարևորվում է որպես Հայաստանի տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների առաջխաղացմանն ուղղված ռազմավարության ու նախաձեռնությունների քննարկման, ծրագրման և արդյունավետ իրագործման կարևորագույն հարթակ: Համաժողովը նաև բացառիկ հնարավորություն է ներկայացնելու հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտը միջազգային տեխնոլոգիական համայնքին, և համաշխարհային մակարդակով բարձրացնելու Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշը:
ԱրմԹեք-12-ին կմասնակցեն կառավարության, պետական մարմինների, արդյունաբերության, կրթական հաստատությունների ղեկավարներ և մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, ԱՊՀ ևայլերկրներից: Համաժողովի շրջանակում կքննարկվեն Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար միջավայրը, գիտակրթական համակարգը, ոլորտի ֆինանսավորման հարթակները և ներդրումային հնարավորությունները, կներկայացվեն ոլորտի ձեռքբերումներն ու հեռանկարները: Հեղինակավոր բանախոսների մասնակցությունը նոր որակ կհաղորդի համաժողովին, ինչպես նաև կբարձրացնի հետաքրքրությունը արագ զարգացող հայկական բարձր տեխնոլոգիաների ոլորտի հանդեպ: