Թուրքիան շարունակելու է ընդունել սիրիացի փախստականներին
09/10/2012 15:15

Թուրքիան շարունակելու է ընդունել սիրիացի փախստականներին

Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների թիվը անցնում է 100.000-ը, թուրքական իշխանությունները շարունակելու են նրանց տեղավորման գործընթացը`Թուրքիայում:

«Ռիա-Նովոստի»-ի փոխանցմամբ, Էրդողանը նշել է, որ Թուրքիան չի կարողացել անմասն մնալ այն «հրդեհի» պայմաններում, որը առկա է հարևան երկրում:

Նրա խոսքերով, Թուրքիան չէր կարող փակել իր դռները մարդկային ողբերգության առջև, որը ծավալվել է Սիրիայում:
 

Թուրքիան շարունակելու է ընդունել սիրիացի փախստականներին