Թուրքիայում գրոհայինները հարձակվել են միջնակարգ դպրոցի վրա
09/10/2012 14:49

Թուրքիայում գրոհայինները հարձակվել են միջնակարգ դպրոցի վրա

Թուրքիայի հարավ-արևելքում գտվող Դիարբեքիր քաղաքում դիմակավորված քուրդ գրոհայինները հարձակվել են միջնակարգ դպրոցի վրա, որտեղ սովորում են ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ոստիկանների երեխաները:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ահաբեկիչները դյուրավառ հեղուկով շշեր են նետել դպրոցի վրա. հարձակման հետևանքով մեկ ուսուցիչ և 2 աշակերտ վիրավորվել է:

Ոստիկանությունը զբաղված է հանցագործների որոնողական աշխատանքներով:

 

Թուրքիայում գրոհայինները հարձակվել են միջնակարգ դպրոցի վրա