.jpg)
Վաչե Գաբրիելյանը մեկնել է Տոկիո
Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումը Տոկիում է լինելու: Այսօր, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տոկիո: Պատվիրակության կազմում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, այլ պաշտոնատար անձինք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից:
Այցի շրջանակներում նախատեսված են հայկական պատվիրակության հանդիպումները Համաշխարհային բանկի (WB), Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի(EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ: