Աֆելլայ. «Պետք է ապացուցեմ իմ կարևորությունը»
10/10/2012 19:41

Աֆելլայ. «Պետք է ապացուցեմ իմ կարևորությունը»

Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Շալկեի» կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլայը կարծում է, որ ժամանակի ընթացքում կարող է դառնալ իր ակումբի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Այս մասին տեղեկացնում է «De Telegraaf»-ը:

«Ես ինձ հրաշալի եմ զգում և աստիճանաբար օպտիմալ մարզավիճակ եմ ձեռք բերում: Ինձ դուր է գալիս խաղալ «Շալկեի» կազմում: Կարծում եմ` կարող եմ դառնալ նրա առանցքային ֆուտբոլիստներից մեկը:

Մարզիչը սեփական հայացքներն ունի, ուստի ես պետք է ապացուցեմ իմ կարևորությունը խաղադաշտում: Նույնը վերաբերում է նաև Հոլանդիայի հավաքականին: Այնտեղ հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար մեծ մրցակցություն է»,- նշել է Աֆելլայը:

Աֆելլայ. «Պետք է ապացուցեմ իմ կարևորությունը»