.jpg)
Կստեղծվի ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամ
Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում, որը վարում էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, քննարկվեցին տարածքային զարգացման հիմնադրամի ստեղծման հետ կապված հարցեր: Այդ մասին հայտնել է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՏԿՆ աշխատակազմի տարածքային զարգացման վարչության պետ Հայկ Գալստյանը ներկայացրեց հիմնադրամի ձևավորման, դրա նպատակների, կառավարման մեխանիզմների, միջոցների ձեւավորման աղբյուրների, պետական կառավարման, ՏԻ մարմինների եւ մասնավոր հատվածի փոխգործակցութան մեխանիզմների վերաբերյալ հիմնական մոտեցումները, նմանատիպ հիմնադրամների ստեղծման այլ երկրների փորձը:
Փոխվարչապետը հանձնարարեց առավել հստակեցնել հիմնադրամի ձևավորման վերաբերյալ սկզբունքային առաջարկությունները` հաշվի առնելով նաև այլ երկրների փորձը, ամփոփել եւ մինչև տարեվերջ ներկայացնել կառավարության քննարկմանը:
Քննարկվեցին նաև տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 16-ամյակի միջոցառումների կազմակերպչական հարցեր:
Միջոցառումներն ամեն տարի ավանդաբար տեղի էին ունենում նոյեմբերի 10-ին, և անցած տարի «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին» ՀՀ օրենքում կատարվել է լրացում, ըստ որի նոյեմբերի 10-ն արդեն պաշտոնապես է նշվում որպես Տեղական ինքնակառավարման օր: