ՀՖՖ-ն խնդրում է մարզադաշտ ներկայանալ երկու ժամ շուտ
10/10/2012 19:17

ՀՖՖ-ն խնդրում է մարզադաշտ ներկայանալ երկու ժամ շուտ

Հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղից առաջ մարզադաշտի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրում է բոլոր մարզասերներին «Հրազդան» մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ` ժամը 19:00-ին: 

Բոլոր մարզասերներին խնդրվում է նաև մարզադաշտ չբերել արգելված իրեր` մարզադաշտի անվտանգության աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար:

Արգելվում է`
Զենք
Ճայթռուկներ
Ծակող, կտրող, հրավառվող իրեր
Պրոֆեսիոնալ վիդեո, աուդիո, ֆոտո սարքավորումներ
Կենդանիներ
Գնդակներ
Փայտյա և մետաղյա դրոշակաձողեր
Ալկոհոլային խմիչքներ
Ամեն տեսակի շշեր և տարաներ
Պաստառներ, դրոշներ վիրավորական և կամ ռասիստական գրություններով
Վուվուզելաներ
Շեփորներ
Լազերային լույսեր և ցուցիչներ

ՀՖՖ-ն խնդրում է մարզադաշտ ներկայանալ երկու ժամ շուտ