Աթաթուրքի հուշարձանի տեղադրումը Բուդապեշտում սադրանք է
10/10/2012 18:51

Աթաթուրքի հուշարձանի տեղադրումը Բուդապեշտում սադրանք է

2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունների՝ ադրբեջանցի մարդասպանին արտահանձնելու իրողությունից հետո, Հայաստանի Հանրապետության՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումից ի վեր այդ երկիրը ջանքեր չի խնայում վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այս ուղղությամբ պարբերաբար հայ և հունգար ժողովուրդների բարեկամության վաղեմության և ամրության վերաբերյալ ելույթներ են ունենում հունգար մշակույթի ու հասարակական գործիչներ՝ փորձելով գործել զգայական ոլորտում:

Սակայն իշխանական գործելակերպը միանշանակ հակառակ տպավորություն է ենթադրում, որի հերթական սադրանքը Քեմալ Աթաթուրքի կիսանդրու տեղադրումն էր Բուդապեշտում:

Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը, թեև արձանի տեղադրման կապակցությամբ հունգարիայի հայ համայնքը խստորեն դատապարտեց ու բողոքի ակցիա իրականացրեց , այնուամենայնիվ այն արդեն Հունգարիայում թուրքերի պաշտամունքի վայրերից մեկն է:

 

Աթաթուրքի հուշարձանի տեղադրումը Բուդապեշտում սադրանք է