.jpg)
Ֆալկաո. «Կարող եմ արժանանալ «Ոսկե գնդակին»
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն չի բացառում, որ ապագայում կարող է արժանանալ «Ոսկե գնդակ» հեղինակավոր մրցանակին:
«Ես բախտ եմ ունեցել նվաճել այնպիսի տիտղոսներ, որոնք շատերի համար մնացել են լոկ երազանք: Վստահ եմ, որ եթե շարունակեմ նույն կերպ հանդես գալ, ապա կարող եմ արժանանալ նաև «Ոսկե գնդակին»,- նշել է կոլումբիացին:
Հիշեցնենք, որ «Ատլետիկոյի» նորահայտ աստղն Իսպանիայի առաջնությունում խփած 8 գոլով կիսում է առաջին հորիզոնականն այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Լիոնել Մեսսին և Քրիշտիանու Ռոնալդուն: