.jpg)
10/10/2012 16:28
Թիվ 1 ընտրատարածքում կառաջադրվի Ստյոպա Սաֆարյանը
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը հայտնում է, որ այսօր Երևանի Ավան և Նոր-Նորք համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվեց կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
ԱԺ պատգամավորի ընտրությունը կայանալու է դեկտեմբերի 2-ին: