Իսրայելի խորհրդարանը կարող է ինքնաբացարկ հայտարարել
10/10/2012 20:38

Իսրայելի խորհրդարանը կարող է ինքնաբացարկ հայտարարել

Իսրայելի խորհրդարանի` Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը հայտարարել է, որ հոկտեմբերի 15-ին Իսրայելի խորհրդարանը կարող է ինքնաբացարկ հայտարարել:

«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ` Ռիվլինը նշել է, որ հոկտեմբերի 15-ին խորհրդարանը վերադառնում է արձակուրդից, և կառավարությունը խնդրել է, որ օրակարգում ներառվի խորհրդարանի ինքնաբացարկի հարցը:

Նշվում է, որ այսօր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն  որոշել է արտահերթ ընտրություններ անցկացնել, որպեսզի թույլ չտա իր հակառակորդներին ամրապնդել իրենց դիրքերը:
 

Իսրայելի խորհրդարանը կարող է ինքնաբացարկ հայտարարել