Հոգեբան. Հայաստանում ընդունված չէ մեզ դիմել
10/10/2012 16:22

Հոգեբան. Հայաստանում ընդունված չէ մեզ դիմել

Հայաստանում ընդունված չէ հոգեբանի դիմել, ինչի համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը:

Պատճառներից մեկը, որի մասին խոսեց հոգեբանը, հոգեբանական ծառայությունների գինն է, որն ինչպես ողջ աշխարհում, այստեղ նույնպես էժան չէ: Սակայն. «Փորձը ցույց է տվել, որ անվճար (սոցիալական ծառայությունների կողմից վճարված, ոչ սեփական գրպանից) հոգեբանական ծառայությունները պակաս արդյունավետ են մարդկանց համար, քան այն դեպքերում, երբ մարդն իր գրպանից է վճարում հոգեբանին»:

Նա նշեց նաև, որ արևմտյան երկրներում ընդունված է աշխատած գումարի 3/5-րդը վճարել հոգեբանին. «Անգամ այն մարդիկ, ովքեր ամենքից և ամեն ինչից հոգնում են և չեն ցանկանում շփվել մարդկանց հետ, աշխատել, ստիպված աշխատում են` իրենց հոգեբանին վճարելու համար»:
 

Հոգեբան. Հայաստանում ընդունված չէ մեզ դիմել