.jpg)
Կիրո Մանոյան. Ադրբեջանը ոչինչ չի կարող անել Արցախի օդանավակայանին
Ադրբեջանը ոչ մի քայլ չի ձեռնարկի Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հետ կապված, եթե իհարկե Ալիևը խելքը չի կորցրել: Նման համոզմունք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Չնայած ինչ-որ սպառնալիքներ հնչում են, սակայն հուլիսից պայմանավորվածություն կա, որ օդանավակայանը պետք է բացվի: Ադրբեջանը և Թուրքիան այսօր փորձում են Արբեջան-Հունագրիա գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակը բարդել Հայաստանի վրա՝ այն կապելով օդանավակայանի հետ»,- ասաց նա:
Կ. Մանոյանը նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում և հերթական սպառնալիքների շարքից է, թե Թուրքիան կարող է փակել օդային սահմանը: Նա կարծում է, որ Ստեփանակերտի օդանավակայանի առաջին թռիչքը ձգձվում է զուտ տեխնիկական պատճառներով:
«Ստեփանակերտի օդանավակայանի բացումը Ղարաբաղյան հարցի կարգավորմանը նպաստող ազդակ է»,- ասաց նա` կրկին ընդգծելով, որ օդանավակայանը նորմալ կաշխատի, և Ադրբեջանն էլ ոչինչ չի կարող անել: