.jpg)
«Միլանը» հետաքրքրված է Էշլի Քոուլի ծառայություններով
Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Միլան»: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Էշլի Քոուլն «արիստոկրատների» հետ ունի գործող պայմանագիր, որը կավարտվի մրցաշրջանի ավարտից հետո:
Ինչպես երևում է, լոնդոնյան թիմը չի շտապում երկարաձգել պայմանագրի ժամկետը, թեև անգլիական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ ակումբը մեկամյա պայմանագիր կառաջարկի ֆուտբոլիստին: Եթե ոչ, ապա Քոուլի` «Միլան» տեղափոխությունը կարելի է և չբացառել, եթե, իհարկե, իտալական ակումբի առաջարկը ձեռնտու լինի «Չելսիի» ղեկավարությանը: