.jpg)
Նեթանյահուն հայտարարել է արտահերթ ընտրությունների մասին
Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Քնեսեթի արտահերթ ընտրությունների մասին, այս մասին գրում է BBC-ն:
Նեթանյահուն խոսել է իր կառավարության ձեռքբերումների, մասնավորապես, համաշխարհային ճգնաժամի պայմաններում տնտեսական կայունության պահպանման մասին:
Ավելի վաղ վարչապետը նախազգուշացրել էր, որ եթե չկարողանա ընդունել բյուջեն՝ բոլոր անհրաժեշտ կրճատումներով, կնշանակի արտահերթ ընտրություններ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Քնեսեթը, հավանաբար, կցրվի հոկտեմբերի 15-ին: Արտահերթ ընտրությունների ճշժգրիտ ամսաթիվն առայժմ անհայտ է: