«PANARMENIAN EXPՕ–2012» ցուցահանդես` հոկտեմբերի 12-14-ը
10/10/2012 18:00

«PANARMENIAN EXPՕ–2012» ցուցահանդես` հոկտեմբերի 12-14-ը

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և «Պրոմ Էքսպո» ընկերությունը հոկտեմբերի 12-14-ը Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կազմակերպում են Համահայկական 4-րդ «PANARMENIAN EXPՕ–2012» միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը, որի բացման արարողությունը կկայանա հոկտեմբերի 12–ին ժամը 13–ին։ Այդ մասին հայտնում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունը:

Ցուցահանդեսի նպատակն է ամրապնդել հայրենական արտադրանքի և ծառայությունների վստահությունը հայկական շուկայում, ստեղծել նոր գործնական կապեր։

Ցուցահանդեսի նպատակներից է նաև խթանել հայրենական արտադրողներին արտահանման հարցում` ստեղծելով ակտիվ գործնական միջավայր ցուցահանդեսի ընթացքում, հրավիրելով գործարարներ արտերկրից:

Ցուցահանդեսի այցելուներին կներկայացվեն նաև ներմուծված ապրանքատեսակներ:

Ցուցահանդեսը լավ հնարավորություն է տալիս նաև ներդրողներին ուսումնասիրություններ կատարելու հայաստանյան շուկայում, բանակցելու արտադրողների հետ նոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ:

Ցուցահանդեսը տեղակայված է մոտ 3500 քմ-ի վրա:

Թեմատիկ բաժիններն են`  առողջապահություն, ապահովագրություն, արդյունաբերություն, առևտրային կազմակերպություններ, բանկեր և վարկային կազմակերպություններ, բեռնափոխադրում, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, ինովացիոն և տեղեկատվական տեխնոլոգիա, իրավախորհրդատվական ծառայություն, կանաչապատում և ձևավորում, կահույք և կենցաղային տեխնիկա, շինարարություն ու շինտեխնոլոգիաներ և սննդարդյունաբերություն։
 

«PANARMENIAN EXPՕ–2012» ցուցահանդես` հոկտեմբերի 12-14-ը