.jpg)
Պուտինը հետաձգել է այցը Թուրքիա
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիա նախատեսված այցը հետաձգվում է. նախօրեին Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` Պուտինի խնդրանքով, այցը, որը նախատեսված էր հոկտեմբերի 14-15-ը, հետաձգվել է մինչև հաջորդ ամիս:
Սպասվում էր, որ Պուտինը կմասնակցի թուրք-ռուսական ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին, որը կայանալու է Անկարայում: