.jpg)
Վարչապետ. «Եղանակը ինչպիսի՞ն է լինելու հոկտեմբերի 14-ին»
Այսօր կառավարության հերթական նիստի ավարտին, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցրեց, արդյո՞ք կառավարության անդամները հայտարարություններ ունե՞ն, պարզվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարության անդամներին հրավերք ունի, որը վերաբերում է հոկտեմբերի 14-ին Էրեբունի-Երևան տոնակատարության անցկացմանը:
«Սրտանց բոլորիդ հրավիրում եմ»,- ասաց քաղաքապետը: Վարչապետը հետաքրքրվեց, թե եղանակը ինչպիսին է լինելու այդ օրը, որին ի պատասխան հնչեց քաղաքապետի` «Կիմանամ՝ կասեմ»: Կողքից հուշեցին` «անձրևներ»: