.jpg)
Ջոն Հեֆերնը անհանգստացած է Վարդան Օսկանյանի գործի առնչությամբ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտնել է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը արձագանքել է Վարդան Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու հայտարարությանը:
Դեսպանի հայտարարությունը ներկայացվում է ստորև.
«Երեկ պ-ն Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու հայտարարությունից հետո ինձ են դիմել ԱՄՆ դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով:
Այս զարգացումն իմ կարծիքով վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից:
Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում:
Ավելին, անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց:
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում»: