ԱՄՆ-ը գաղտնի հատուկ ջոկատայիններ է ուղարկել Հորդանան
10/10/2012 18:34

ԱՄՆ-ը գաղտնի հատուկ ջոկատայիններ է ուղարկել Հորդանան

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հատուկ ջոկատայիններ են ուղարկել Հորդանան` սիրիացի փախստականների հոսքը վերահսկելու և Ասադի վարչակարգի տապալմանը նախապատրաստվելու համար:

«Նեզավիսիմայա գազետայի» փոխանցմամբ` խումբը բաղկացած է 150 հոգուց` այն գլխավորում է ամերիկացի սպան:

Խմբին հանձնարարված է հետևել սիրիա-հորդանանյան սահմանին տիրող իրավիճակին և թույլ չտալ այնպիսի իրավիճակի ստեղծում, որը առկա է թուրք-սիրիական սահմանում:

Նշվում է, որ ջոկատը տեղակայված է Ամանի մարզաբազայում:

 

ԱՄՆ-ը գաղտնի հատուկ ջոկատայիններ է ուղարկել Հորդանան