Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. սպասվում են տեղումներ
10/10/2012 09:19

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-ին, 11-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ից 14-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 4-9 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ից 12-ն աստիճանաբար կնվազի 3-4, 13-ից 14-ի ցերեկը արևելյան շրջաններում ևս 4-5 աստիճանով:

 

Երևանում այսօր ցերեկը կլինի +23+25, երեկոյան +19+21 աստիճան:

11-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 


Երևանի հոկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30.0 0C (2003 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -1.5 0C (1886 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.6 0C
 

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. սպասվում են տեղումներ